Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնեցկում Մշակույթի տան մոտ կրակահերթ է սկսվել. կան զոհեր և վիրավորներ

16:40, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Դոնեցկում Մշակույթի տան մոտ կրակահերթ է սկսվել. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի արևելյան հատվածում գտնվող Դոնեցկ քաղաքում մշակույթի տան մոտ կրակահերթ է սկսվել, որի պատճառով 5 մարդ մահացել է, իսկ երեքը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով «Դոնեցկի լրատվական գործակալությանը»:

Աղբյուրը նշում է, որ կրակահերթը սկսվել է տեղի բնակիչներին հումանիտար օգնություն բաժանելու ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր Դոնեցկում հրետանակոծվել էր նաև մեկ տրոլեյբուս, որի պատճաով 2 մարդ մահացել էր:

6187 | 0
Facebook