Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ինչպե՞ս ազատվել եղունգները կրծելու վատ սովորությունից. բացահայտում է Էլդա Գրինը

20:09, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Ինչպե՞ս ազատվել եղունգները կրծելու վատ սովորությունից. բացահայտում է Էլդա Գրինը
     Եղունգներ կրծելու վատ սովորությունը հաճախ բերում է առողջական լուրջ վտանգների: Ինչի՞ց է առաջանում այդ տհաճ սովորությունն ու ինչպե՞ս ազատվել դրանից: Այս հարցերը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանում է հոգեբան Էլդա Գրինը, ում խոսքով` այդ սովորությունն ամեն մեկի մոտ անհատական է ձևավորվում:
«Դա առաջանում է ինչ-որ բանի հանդեպ ունեցած անհանգստությունից, նյարդային վիճակից, անինքնավստահությունից, երբեմն` երբ որևէ խնդիր անլուծելի է թվում: Շատ կարևոր է հասկանալ ու պարզաբանել պատճառը: Առանց պատճառի ոչ մի կպչուն սովորություն չի առաջանում»,- համոզված է հոգեբանը: Նրա խոսքով` ավելի հաճախ սա հանդիպում է երեխաների ու դեռահասների մոտ: «Երեխային պետք չէ կոպիտ ասել կամ արգելել, նրան պետք է բացատրել, որ դա վնասակար է: Տարբեր տարիքում այս երևույթը տարբեր կերպ է արտահայտվում: Պետք է գիտակցորեն, աստիճանաբար ազատվել դրանից»,- ասում է Էլդա Գրինն ու խորհուրդ է տալիս այդ պահին ընկույզ կամ որևէ բան ծամել, ու դրանով շեղել ուշադրությունը: «Դա անմիջական լուծում չի, բայց ինչ-որ չափով շեղում է: Կարելի է նաև այդ պահին սիրած գործով զբաղվել, դա ևս օգնում է»,- ամփոփում է հոգեբանը:
7578 | 0
Facebook