Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աղջիկ երեխա չսիրող հնդիկը ողջ-ողջ թաղել է իր աղջկան

15:10, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Աղջիկ երեխա չսիրող հնդիկը ողջ-ողջ թաղել է իր աղջկան

Հնդիկ տղամարդը ձերբակալվել է՝ աղջիկ երեխա չսիրելու պատճառով իր 10 տարեկան աղջկան ողջ-ողջ թաղելու համար:

Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, Հնդկաստանի Պուտիա գյուղում Աբուլ Հուսեյն անունով տղամարդը ողջ-ողջ փորձել է թաղել իր աղջկան: Սակայն գյուղի բնակիչներից մեկը, նկատելով այդ ամենը, զանգահարել է ոստիկանություն և պատմել, որ հայրը փորձում է սպանել սեփական դստերը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները աղջկան գտել են մինչև գոտկատեղ թաղված վիճակում՝ բերանն ու ձեռքերը պարանով կապկպված: Ոստիկաններին նկատած հայրը աղջկան թաքցնելու նպատակով նրա վրա ծղոտե մեծ զամբյուղ է դրել՝ նպատակ ունենալով աշխատանքի մյուս մասն ավարտել ավելի ուշ:

Ոստիկանները ձերբակալել են Աբուլ Հուսեյնին, ով ավելի ուշ բացատրել է իր հրեշավոր արարքի պատճառները: Նա նշել է, որ ինքն ատում է աղջիկ երեխաներին և միշտ ցանկացել է տղա երեխա ունենալ, սակայն արդեն հույս չունի, թե երազանքը կկատարվի:

15159 | 6
Facebook