Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձեռներեցները ներկայացրեցին վարչապետի հետ հանդիպման արդյունքը

14:40, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Ձեռներեցները ներկայացրեցին վարչապետի հետ հանդիպման արդյունքը
     Ձեռներեցներից մի քանիսը, ովքեր հանդիպել էին վարչապետի հետ, քիչ առաջ մոտեցան հավաքվածներին ու հայտարարեցին արդյունքների մասին. «Ինչ կա, բացեիբաց խոսել ենք, դաժե խնդրել ենք վարչապետին` Արմեն Ալավերդյանին գործից հանել: Էնքան եմ ոգեշնչվել հանդիպումից... պարոն Աբրահամյանը մեր կողմից է: 1-ին` պայմանավորվել ենք քննարկել սահմանային շեմի հարցը, 2-րդ, որ վերանայվի հարկային տեսուչների մտնել, ստուգումներ անելու հարցը, 3-րդ, ովքեր ցանկություն ունեն, թող փաստաթուղթ ճարեն, աշխատեն փաստաթղթով` 1 տոկոսով, ովքեր չեն կարա ճարեն, կաշխատեն 3.5 տոկոսով: Սա ենք խնդրել պարոն Աբրահամյանին: Վարչապետն ընդունեց, որ իսկապես խնդիրներ կան և անհրաժեշտ է քննարկել: Հովիկ Աբրահամյանը վաղը չէ մյուս օրը երեկոյան մեզ հրավիրել է` արդյունքները հայտնելու համար»,- նշեց նա:
3802 | 1
Facebook