Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները պարզել են, որ ամուսնու ներկայությամբ ծննդաբերությունն ավելի ցավոտ է անցնում

18:08, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
Գիտնականները պարզել են, որ ամուսնու ներկայությամբ ծննդաբերությունն ավելի ցավոտ է անցնում

Արևմտյան երկրներում վերջին տարիներին գնալով ավելի ու ավելի է տարածում ստանում այն, որ ամուսինները ներկա են գտնվում իրենց կանանց ծննդաբերությանը: Ծննդկան կանայք վկայում են, որ այդպես ավելի վստահ ու ապահով են զգում իրենց: Սակայն բրիտանացի մի խումբ գիտնականներ իրենց հետազոտությունների միջոցով պարզել են, որ սիրելի զուգընկերոջ ներկայությունը կնոջ համար ավելի ցավոտ է դարձնում ծննդաբերությունը: 39 կանանց շրջանում ուսումնասիրություններ կատարած գիտնականները պարզել են, որ մատի մեջ լազերային ներարկում կատարելիս կանայք միևնույն ցավն են զգացել ինչպես ամուսինների ներկայությամբ, այնպես էլ` առանց նրանց: Ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները համապատասխան սարքավորումների միջոցով հետևել են կանանց գլխուղեղի ակտիվությանը:
     Սակայն երբ նրանք առաջարկել են կանանց 11 բալանոց համակարգով գնահատել զգացաց ցավի ուժգնությունը, պարզվել է, որ ամուսինների ներկայությամբ կատարած ներարկումների ժամանակ կանանց թվացել է, իբրև թե ավելի ուժգին ցավ են զգում, ուստիև կանայք այդ ցավային գրգիռներին ավելի բարձր գնահատական են տվել:

7331 | 1
Facebook