Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն ու ադրբեջանական քարոզչության զավեշտալի կեղծիքը

13:05, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն ու ադրբեջանական քարոզչության զավեշտալի կեղծիքը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձ է կատարել շփման գծի երկայնքում «օգտագործված անօդաչու թռչող սարքերի» մասին լուրերին:

«Լեռնային Ղարաբաղի շփման գծի տարածքում «անօդաչու թռչող սարքի» օգտագործումը սադրանք է: Անհրաժեշտ է, որ կողմերը թուլացնեն ստեղծված լարվածությունը»,- գրել է Ուորլիքը:

Նշենք, որ վերջերս ադրբեջանական մամուլը տեղեկություններ էր տարածել, թե իբր ադրբեջանական կողմը շփման գծի տարածքում հայկական անօդաչու թռչող սարք էր ոչնչացրել: Դրան հետևել էր հայկական ՊՆ պատասխանը և ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր.

«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»:
     Նշենք նաև, որ Ադրբեջանական ՊՆ-ը՝ որպես անօդաչու թռչող սարքի ոչնչացման ապացույց, հրապարակել էր մի տեսանյութ, որն իբրև թե պատկերում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները վնասազերծում հայկական անօդաչու թռչող սարքը:


     Սակայն կարճ ժամանակ անց հայկական կողմը մերկացրեց ադրբեջանական քարոզչության զավեշտալի կեղծիքը՝ ապացուցելով, որ այդ տեսանյութն ընդամենը մի հատվածն է ուկրաինացի անջատողականների կողմից ռուսական անօդաչու թռչող սարքի ոչնչացման տեսանյութից: Բացի այդ, ադրբեջանական կողմի ներկայացրած տեսանյութում դեռ ամառ է, և ուկրաինական դրոշի կապույտ հատվածն անգամ հեռացված չէ:

6167 | 0
Facebook