Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձյունը չմաքրելու համար Ջոն Քերիին տուգանել են

14:05, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Ձյունը չմաքրելու համար Ջոն Քերիին տուգանել են

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին տուգանվել է 50 դոլարով, քանի որ չի մաքրել իր` Մասաչուսեթսի Բոսթոն քաղաքում գտնվող առանձնատան դիմացի ձյունը, հաղորդում է «Ասոշիեյթիդ Փրեսս»-ը:

Մի քանի օր առաջ Բոսթոնում առատ ձյուն է տեղացել, ձյան շերտի հաստությունը ավելի քան կես մետր է եղել: Այդ ամենով պայմանավորված` քաղաքապետ Մարթին Ուոլշը բնակիչներին պարտադրել է մաքրել իրենց տներին հարակից մայթերը:

Այդ ժամանակ Քերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ գտնվելիս է եղել Սաուդյան Արաբիայում: Բոսթոն վերադառնալուն պես` նրան են փոխանցել տուգանքի մասին ծանուցումը:

Քերիի մամուլի խոսնակը հայտնել է, որ տուգանքը մոտ օրերս կվճարվի:

6258 | 0
Facebook