Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի պետքարտուղարը կմեկնի Մոսկվա

12:43, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
ԱՄՆ-ի պետքարտուղարը կմեկնի Մոսկվա

Մոսկվան և Վաշինգթոնը քննարկում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հնարավոր այցը Մոսկվա: Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, նախատեսվում է, որ Քերին Մոսկվա է ժամանելու փետրվարի 4-5-ը՝ հանդիպելու համար ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նախատեսվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ արտգործնախարարի հանդիպման հիմնական թեման ուկրաինական հակամարտությունն ու երկրի արևելքում տիրող իրավիճակի կարգավորումն է:
     Նշենք, որ Վաշինգթոնը պարբերաբար հանդես է գալիս Ռուսաստանի հանդեպ հնչեցվող մեղադրանքներով՝ նշելով, որ վերջինը զինամթերք է տրամադրում Ուկրաինայի արևելյան հատվածի անջատողականներին՝ ավելի սրելով այնտեղ տիրող իրավիճակը:

6599 | 0
Facebook