Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամուսնության անակնկալ առաջարկից հետո կինը վայր է ընկել ժայռից և մահացել

12:03, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Ամուսնության անակնկալ առաջարկից հետո կինը վայր է ընկել ժայռից և մահացել

Իսպանիայի Իբիցա կղզում կինը ամուսնության առաջարկից հետո վայր է ընկել ժայռից և մահացել: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, Բուլղարիայի 29-ամյա բնակչուհի Դիմիտրինա Դիմիտրովան դեպքից ընդամենը երկու օր առաջ է ժամանած եղել Իբիցա կղզի՝ տեսակցելու համար իր զուգընկերոջը, ով այնտեղի հանգստավայրերից մեկում մատուցող է աշխատում:

Դիմիտրինայի զուգընկերը վերջինին զբոսաքնի է հրավիրել, որի ժամանակ տեղի ժայռերից մեկի վրա ամուսնության առաջարկ է արել Դիմիտրինային: Վերջինն այնքան է ուրախացել այդ առաջարկից, որ սկսել է թչկոտալ և հանկարծակի վայր է ընկել 20 մետր բարձրությունից: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը հայտնել է, որ երբ իրենք հասել են դեպքի վայր, աղջիկը դեռևս ողջ է եղել, սակայն ընդամենը րոպեներ անց նա մահացել է:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր փաստերը վկայում են, որ դեպքը պարզապես դժբախտ պատահար է եղել:

8211 | 0
Facebook