Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսաստանից տրանսֆերտների կրճատման նոր սպառնալիք. «Ժամանակ»

10:01, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Ռուսաստանից տրանսֆերտների կրճատման նոր սպառնալիք. «Ժամանակ»
     «Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանը կանգնել է նոր մարտահրավերի առաջ՝ այս անգամ սպառնացել են համաշխարհային ցանցից անջատել երկրի բանկային համակարգի SWIFT կոդերը։ Սա լրջագույն խնդիր է Ռուսաստանի տնտեսության համար, քանի որ չի կարող դրսից փոխանցումներ ստանալ և փոխանցումներ կատարել։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից եկող տրանսֆերտներից։ Երբ SWIFT կոդերը Ռուսաստանի համար անջատվեն, ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանի տնտեսությունը։ Մեզ հետ զրույցում այս հարցին անդրադարձավ բանկային մասնագետ Արարատ Ավագյանը։ «Հայաստանում բանկային համակարգը մի լավ օրի չէ, այս օրերին մեր բանկերը հիմնականում փոխանցումներ են իրականացնում։ Եթե Արևմուտքի կողմից այս պատժամիջոցն իրականություն դառնա, խնդիրներ կառաջանան նաև մեզ համար»,- հայտնեց մասնագետը։ Նրա խոսքով՝ կոդերը Հայաստանի համար տարբեր են, սակայն լրջագույն ռիսկ կա տրանսֆերտների ծավալի կրճատման հետ կապված։ Ըստ նրա՝ SWIFT կոդերի անջատումը Ռուսաստանի բանկային համակարգը կոլապսի կենթարկի ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Ռուսաստանին զրկելով նոր կոդերից՝ կտրում են նրան ֆինանսական բոլոր արտաքին աղբյուրներից, այս երկիրն առևտուր ունի շատ երկրների հետ, փոխանցումների շղթան եթե կտրվի, տնտեսությունը ծանր ճգնաժամ կապրի։ Ի՞նչ եք կարծում, օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերություններն ի՞նչ կանեն. նրանք առաջինը կարձագանքեն ստեղծված իրավիճակին և կլքեն Ռուսաստանը»,- նկատեց Ավագյանը»:
     Մանրամասները` թերթի համարում:
4376 | 10
Facebook