Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դարչինյանը մարտին կմենամարտի Մորալեսի հետ

20:28, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Դարչինյանը մարտին կմենամարտի Մորալեսի հետ
     Քաշային 4 կարգերում աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Էրիկ Մորալեսն ասել է, որ իր կրտսեր եղբայրը՝ Իվան Մորալեսը մարտին կմենամարտի WBA և WBC վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ։ Կողմերն արդեն սկսել են բանակցություններ վարել մենամարտի կազմակերպման վերաբերյալ:
«Եղբայրս այս տարի պետք է պայքարի չեմպիոնի տիտղոսի համար: Դարչինյանի հետ մենամարտը լավ փորձ կլինի նրա համար՝ մեծ մենամարտերից առաջ»,- ասել է Էրիկ Մորալեսը:
Հիշեցնենք, որ 39-ամյա մեր հայրենակից Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում տոնել է 39 հաղթանակ, 7 պարտություն և 1 ոչ-ոքի, իսկ 29-ամյա Իվան Մորալեսը՝ 27 հաղթանակ և ոչ մի պարտություն: Մորալեսը իր կարիերայի ընթացքում մենամարտել է հմուտ բռնցքամարտիկներ Ռոբերտո Լոպեսի, Լուիս Սեզար Կանչիլայի և Ռաուլ Իդալգոյի հետ։
5376 | 0
Facebook