Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդան Պետրոսյանին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման

17:21, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Վարդան Պետրոսյանին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման
     Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանը առաջադրված հոդվածներով մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին և նրա նկատմամբ կիրառեց պատիժ` ազատազրկում 5 տարի ժամկետով: Վարդան Պետրոսյանը նաև 2 տարի ժամկետով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու հնարավորությունից:
     Վարդան Պետրոսյանի հանդեպ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվեց անփոփոխ, մինչ դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը: Պատժի քննման սկիզբը ընդունվեց 2013թ. նոյեմբերի 6-ը:
     Դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան 1-ամսյա ժամկետում:
     Լրագրողների հետ զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբան Ն. Բաղդասարյանն ասաց. «Շուտով ենթադրաբար կլինի համաներման ակտ, որը կտարածվի նաև Վարդան Պետրոսյանի պատժաչափի վրա: Անկախ նրանից՝ տուժող կողմը կբողոքարկի վճիռը, թե ոչ, ապրիլին նա ազատ կարձակվի, որովհետև 1/3-ը լրանում է այն պահին, երբ ուժի մեջ կմտնի դատական ակտը»:
5385 | 16
Facebook