Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիգուն իր թեկնածությունն է առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

22:08, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Ֆիգուն իր թեկնածությունն է առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
     Պորտուգալացի լեգենդար կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն իր թեկնածությունն է առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որոնք տեղի են ունենալու մայիսի 29-ին։
«Եթե համացանցում փնտրել «ՖԻՖԱ», առաջինը, ինչ կբերի, կլինի սկանդալը։ Եվ ոչ մի դրական բառ։ Դա այն է, ինչ պետք է առաջին հերթին փոխենք։ Պետք է լավացնել ՖԻՖԱ-ի իմիջը։ Ֆուտբոլը արժանի է դրան»,- ասել է Ֆիգուն։
Հիշեցնենք, որ Ֆիգուն 2000 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է և 2001 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Նա ժամանակին հանդես է եկել «Ռեալում», «Բարսելոնայում», «Սպորտինգում» և «Ինտերում»։ Պորտուգալիայի ազգային հավաքականում նա անց է կացրել 127 հանդիպում՝ հեղինակելով 32 գնդակ։
Նշենք նաև, որ այս պահին ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուին հավակնում են գործող նախագահ Զեփ Բլատերը, նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը, Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ Հուսեյնը և Հոլանդիայի արքայական ֆուտբոլային խորհրդի տնօրեն Միքաէլ Վան Պրագը։
5967 | 0
Facebook