Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Միստր X-ի հարսանիքը հավանաբար կկայանա ԱՄՆ-ում

21:13, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Միստր X-ի հարսանիքը հավանաբար կկայանա ԱՄՆ-ում

Երգիչ Միստր X-ը, նույն ինքը` Արթուր Հակոբյանը, արդեն երկու տարի է, ինչ մեկնել է Միացյալ Նահանգներ: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երգիչը պատմել է, թե ինչով է զբաղվում ԱՄՆ-ում և ինչ նորություններ ունի առաջիկայում: «Արդեն մոտ երկու տարի է ԱՄՆ-ում եմ: Այստեղ զբաղվում եմ մեծ և փոքր տարբեր համերգների մասնակցելով, անգլերենս ավելի լավացնելով, նաև իսպաներեն դասեր անցնելով»: Երգչից հետաքրքրվեցինք, թե որն էր ԱՄՆ մեկնելու պատճառը. «Եկել էի մենահամերգով, հետո ստացա գործնական առաջարկ, հետո առաջարկներ և այդպես սկսվեց ամեն ինչ»: Երգիչն իր երկրպագուներին այս տարի պատրաստվում է ներկայանցել երկու նոր տեսահոլովակ, հնարավոր է` լինեն նաև զուգերգեր: Հետաքրքրվեցինք նաև` արդյոք նա մշտական բնակության է մեկնել ԱՄՆ-ում, թե` ոչ. «Իմ տունը Հայստանն է: Ես Հայաստանից չեմ հեռացել, ես իմ մտքով և հոգով միշտ Հայաստանում եմ, բայց թե ինչքան կմնամ էստեղ, չգիտեմ, կախված է գործերից»: Խոսելով անձնականից` Արթուրն ասաց, որ այս տարի պետք է նաև լինի իր հարսանիքը, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա ԱՄՆ-ում:

5082 | 1
Facebook