Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարապետյանի ու Օսիպյանի` ցուցարարների առաջնորդների հետ ցածրաձայն զրույցից հետո ցուցարարները հեռացան նախագահականից

16:26, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Կարապետյանի ու Օսիպյանի` ցուցարարների առաջնորդների հետ ցածրաձայն զրույցից հետո ցուցարարները հեռացան նախագահականից
     Ինչպես արդեն հայտնել էինք, Բաղրամյան պողոտա էր ժամանել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով լրագրողներին ասել էր, որ ոչ թե լարվածություն է նկատել ու եկել, այլ պարզապես ստուգում է ոստիկանների ծառայությունը: Քիչ անց նա և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարճատև առանձնազրույց են ունենում կազմակերպիչներից մի քանիսի հետ, որից հետո վերջիններն անմիջապես հայտարարում են հետագա անելիքների ու նստավայրի դիմացից հեռանալու մասին:
     Այն հարցին, թե ի՞նչ արդյունք ստացան այսօրվա երթից, ցուցարարներից մեկը պատասխանեց. «Եկանք, դատարկ շենքը նայեցինք ու գնում ենք: Տպավորություն է, թե ՀՀ նախագահն ու պետական մյուս պաշտոնյաները խուլ ու համր են, որ չեն տեսնում ու լսում մեզ»:
4183 | 2
Facebook