Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պարգևատրվեց ֆուտզալի Հայաստանի հավաքականը

15:46, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Պարգևատրվեց ֆուտզալի Հայաստանի հավաքականը
    
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 14-17-ը Շվեդիայի Սկյովդե քաղաքում անցկացված Եվրոպայի 2016թ. Ֆուտզալի առաջնություն ընտրական փուլումֆուտզալի Հայաստանի հավաքականը տանելով երկու հաղթանակ և ավարտելով մեկ հանդիպում ոչ-ոքի, գրավեց առաջին տեղը և իրավունք ստացավ հանդես գալու մրցաշարի հաջորդ փուլում:

Այսօր ՀՖՖ գրասենյակում ֆուտզալի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը շնորհավորեցին թիմին հաջողության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնության հիմնական փուլի հանդիպումները նույնպես հաջողություն կբերեն մեր տղաներին: Հանդիպման վերջում ֆուտզալի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները պարգևատրվեցին դրամական մրցանակներով:

2307 | 0
Facebook