Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վենետիկի կինոփառատոնում հատուկ մրցանակ ստացած «Սպի» ֆիլմը կցուցադրվի՞ Հայաստանում

21:33, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Վենետիկի կինոփառատոնում հատուկ մրցանակ ստացած «Սպի» ֆիլմը կցուցադրվի՞ Հայաստանում
     Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը հունվարի 30-ին կցուցադրվի «Սինեմա սթար» կինոթատրոնում, առայժմ` միայն լրագրողների համար: Ֆիլմը պատմում է հայ ժողովրդի՝ 1915-ից ի վեր չսպիացող վերքի մասին: Ֆիլմի փարիզյան պրեմիերայի ժամանակ կինոռեժիսորը խոստովանել է` կինոժապավենը պատմություն է, որի նպատակը հետագայում ցեղասպանությունների կանխարգելումն է: «Ֆիլմը հասցեագրված է ամբողջ համաշխարհային հանրությանը, չէ՞ որ այսօր էլ աշխարհում նույնանման ողբերգություններ են կատարվում, ֆիլմի գլխավոր ուղերձը դրա դեմ պայքարն է»: Ֆիլմում դերերով հանդես են եկել Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Արևիկ Մարտիրոսյանը, Ակին Գազին իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է ֆրանսիաբնակ դերասան Թահար Ռահիմը:
15,5 միլիոն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» դրամայի նկարահանումները սկսվել են 2013-ի մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: Ժապավենի պրոդյուսերների թվում են նաև հայազգի Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը:
«Սպի» ֆիլմը ռեժիսորի առաջին մեծ միջազգային նախագիծն է, որի արտադրությանը մասնակցել է 7 երկիր` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը:
4662 | 0
Facebook