Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս զինվորների մարմիններն այրվում են դիահերձարաններում

15:26, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Ռուս զինվորների մարմիններն այրվում են դիահերձարաններում

Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության ղեկակավար Վալենտին Նալիվայչենկոն հայտարարել է, որ Դոնբասի տարածքում ռուսական 7 շարժական դիահերձարան է բերվել: Նրա խոսքերով` այնտեղ այրում են զոհված ռուս զինծառայողների մարմինները: «Նրանք անգամ հատուկ չափ ունեն` օրական այրել առնվազն 8-10 դի»,- ասել է Նալիվայչենկոն: Նրա խոսքերով` հատուկծառայություններն օրական մի քանի 10-յակ նամակներ են ստանում ՌԴ քաղաքացիներից, ովքեր չեն կարողանում գտնել Ուկրաինայի տարածքում կռվելու մեկնած իրենց հարազատներին: «Չնայած նրան, որ նրանք (ռուս զինծառայողները) զենքը ձեռքին հանցանք են գործել մեր քաղաքացիների դեմ, մենք մարդասիրություն ենք ցուցաբերում և մայրերին ենք վերադարձնում հայտաբերված մարմինները, փաստաթղթերը, որպեսզի նրանց համար արժանավայել հուղարկավորություն կազմակերպեն»:

15073 | 4
Facebook