Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում մահացել է 55-ամյա մի կին, ով կշռել է 15 կգ

20:08, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Իտալիայում մահացել է 55-ամյա մի կին, ով կշռել է 15 կգ

Իտալիայում, Պավիի քաղաքում, մահացել է 55-ամյա Լաուրա -Կարլա Լոդոլան, ով կշռելիս է եղել ընդամենը 15 կգ: Երկուշաբթի առավոտյան քաղաքի շտապօգնության ծառայություն է զանգահարել մի տղամարդ և ասել, որ իր հետ ապրող կինը վատ է զգում: Ժամանած բժիշկները հիվանդանոց են հասցրել չափազանց նիհար կնոջն, ով 2 օր անց մահացել է:

Տղամարդը ձերբակալվել է հոգեկան հիվանդությամբ տառապող կնոջ հանդեպ ոչ հոգատար վերաբերմունքի համար:

Շտապօգնության բրիգադը, ով եկել է նրանց բնակարան, սարսափելի տեսարանի է ականատես դարձել: Կնոջ մարմինը պատված է եղել պառկելախոցերով, նրա եղունգներն ու վարսերը շատ երկար են եղել և ապրելիս է եղել հակահիգիենիկ անտանելի պայմաններում: Կասկածներ կան, որ Լաուրա-Կարլան անկողնուն գամված է եղել մի քանի տարի:

Ոստիկանությունն այս առիթով հետաքննություն է սկսել:

16768 | 0
Facebook