Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանի արտգործնախարար. «Պետք է ավելի շատ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»

14:36, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Լեհաստանի արտգործնախարար. «Պետք է ավելի շատ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»

Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինը հանդես է եկել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներ արդեն կան, սակայն պատժամիջոցների ցանկը պետք ավելի մեծացնել: Պետք է այնպես անել, որ Ռուսաստանը վերջնականապես ինչ-որ եզրահանգումներ անի իր համար և գիտակցի, որ առերեսվել է ողջ աշխարհի միաձայն դիրքորոշման հետ»,- հայտարարել է Սխետինը՝ Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ:

Նշենք, որ այսօր Եվրոմիությունը քննարկման է դնելու Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ժամկետի հնարավոր երկարաձգման հարցը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ը նախատեսում է 9 ամսով երկարաձգել ՌԴ դեմ կիրառված սահմանափակումները՝ դրանց ժամկետը հասցնելով մինչև 2015թ. դեկտեմբեր:

6020 | 4
Facebook