Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը դիվերսիոն հերթական փորձն է ձեռնարկել Տավուշի մարզում

12:16, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Հակառակորդը դիվերսիոն հերթական փորձն է ձեռնարկել Տավուշի մարզում
     Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում: Հունվարի 29-ին, ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
5376 | 0
Facebook