Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆեյսբուք»-ը կրկնապատկել է իր եկամուտը

13:26, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
«Ֆեյսբուք»-ը կրկնապատկել է իր եկամուտը

Աշխարհի ամենամեծ սոցիալական կայքի` «Ֆեյսբուք»-ի եկամուտը 2014թ. աճել է 58 տոկոսով ու հասել 12,47 միլիարդ դոլարի: Դա պայմանավորված է գովազդների ավելացման հետ, ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«Ֆեյսբուք»-ի մաքուր շահույթը 2014թ. աճել է 96 տոկոսով և հավասար է 2,94 միլիարդ դոլարի: 1 արժեթղթից ստացած մաքուր շահույթը կազմել է 1,10 դոլար` նախորդ տարվա 0,60 դոլարի համեմատ:

«Մենք շատ բան արեցինք 2014թ.: Մեր հանրությունը շարունակում է աճել, մենք հաջողություններ ենք գրանցում աշխարհի միավորման հարցում»,- հայտարարել է «Ֆեյսբուք»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը: 2014թ. դեկտեմբերին «Ֆեյսբուք»-ի ամենօրյա մշտական այցելուների թիվն ավելացել է 18 տոկոսով և կազմել 890 միլիոն մարդ: Ակտիվ օգտատերերի թիվը 1 ամսվա կտրվածքով ավելացել է 13 տոկոսով և հասել 1,39 միլիարդի:

6582 | 0
Facebook