Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի նախագահը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում խոսել է նաև Հայոց Ցեղասպանությունից

12:00, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Իսրայելի նախագահը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում խոսել է նաև Հայոց Ցեղասպանությունից

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հունվարի 28-ին ունեցած ելույթի ժամանակ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կարծես թե ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է «Asbarez»-ը:

Մասնավորապես հաղորդվում է, որ Ռիվլինը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը ԳԱ-ի ամբիոնից Հոլոքոսթի հիշատակին նվիրված ելույթի ժամանակ, երբ նա պաշտպանում էր իր երկիրը պաղեստինցիների դեմ վարած քաղաքականության «ցինիկ» մեղադրանքներից:

Աղբյուրը նշում է, որ մարդու իրավունքների իսրայելցի ակտիվիստ Յարոն Վեյսը տրամադրել է Ռուեվեն Ռիվլինի խոսքերի թարգմանությունը, ով ՄԱԿ ամբիոնից մեջբերել է 1915թ.՝ Հայոց Ցեղասպանության օրերին Նիլիից (հրեական լրտեսական ցանց Պաղեստինում) Ավշալոմ Ֆերինբերգի խոսքերը՝ նշելով.

«Ֆերինբերգը այս մասին գրել է դեռևս 100 տարի առաջ. կասկածի և ժխտողականության 100 տարիներ: Այն տարիների Իսրայելում, որտեղ ես եմ ծնվել, ոչ ոք չէր ժխտում կատարված սպանությունները: Երուսաղեմի բնակիչները, որոնց թվում նաև իմ ծնողները, տեսել են նրանց, որ գալիս էին հազարներով՝ կիսաքաղց և անօգնական վիճակում: Երուսաղեմում նրանք ապաստան գտան և նրանց ժառանգները մինչ օրս ապրում են այնտեղ»,- նշել է Ռիվլինը:

Իսրայելի նախագահը հայտնել է նաև, որ այսօր պետք է բոլորն իրենց անկեղծորեն հարց տան, թե արդյոք արդյունավետ է Ասամբլեայի պայքարը «ցեղասպանություն» կոչվող երևույթի դեմ և արդյոք այդ պայքարը արդյունավետ է եղել իր ժամանակին Բոսնիայում և մի շարք այլ երկրներում:

5728 | 1
Facebook