Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթիկի, Աշոցքի և Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում

10:05, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Արթիկի, Աշոցքի և Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն:
     Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Խիտ մառախուղ է Արարատյան դաշտավայրում, Բաղրամյանի, Աշտարակի, Ապարանի, Եղվարդի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Գորիսի ավտոճանապարհներին:
     Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
     Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
2487 | 0
Facebook