Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

2015-ը կարևոր տարի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար. «168 Ժամ»

09:55, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
2015-ը կարևոր տարի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար. «168 Ժամ»
     «168 Ժամ»-ը գրում է. «Մեզ հետ զրույցում ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը նշեց, որ 2015-ը կարևոր տարի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, ընդգծված միասնական հանձնառությամբ և ջանքերով, որոնք միտված են հարաբերությունների իրավական հիմքն ու շրջանակը որոշակիացնելուն: «ԵՄ-ն ակնկալում է հաջողակ արդյունք, ինչը հնարավորություն կտա սկսել բանակցություններ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի համար: Դրա համար Հայաստանը պետք է շարունակի հստակեցնել, թե ԵՄ-ի հետ համագործակցության որ պոտենցիալ ոլորտներն են համահունչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող նոր պարտավորություններին: Կա ԵՄ-ի հստակ հանձնառությունը՝ ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ այնտեղ, որտեղ համագործակցությունը համատեղելի է Հայաստանի ներկայիս միջազգային պարտավորությունների հետ: Երկու կողմերն էլ վճռական են հետագա համագործակցության համար դրական օրակարգ կառուցելու հարցում»,- ընդգծել է հանձնակատարը: Հարցին, թե ե՞րբ կավարտվի շրջանակավորման վարժությունը և կսկսվի աշխատանքը համաձայնագրի մշակման ուղղությամբ, արդյո՞ք մինչև Ռիգայում կայանալիք գագաթաժողովը, նա պատասխանեց, որ նոր բազմակողմ համաձայնագրի համար շրջանակավորման վարժությունը շարունակական է: «Կախված արագությունից և արդյունքից, պաշտոնական բանակցությունների մեկնարկը կարող է հայտարարվել Ռիգայում, թեև սա մնում է հավակնոտ թիրախ: Ռիգայում այլ հնարավոր թիրախներ կարող են լինել որոշակի ոլորտների հետ կապված, ինչպիսին տեխնոլոգիան է, ավիացիան ու հետազոտությունը, համագործակցությանը վերաբերող համաձայնագրեր»,- մանրամասնեց նա: Ինչ վերաբերում է ապագա համաձայնագրի՝ դեռևս չհստակեցված բովանդակությանը` ԵՄ հանձնակատարն ասաց, որ երկու կողմերի նպատակն է՝ ապագա հարաբերությունների համար բազմակողմ համաձայնագիր ունենալը: Ըստ նրա` հնարավոր նոր համաձայնագրում պետք է ընդգրկվի քաղաքական, ոլորտային, տնտեսական և առևտրային համագործակցությունը` հաշվի առնելով նոր իրողությունները»:
     Մանրամասները` թերթի համարում:
3078 | 0
Facebook