Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻՖԱ-ն ամփոփել է 2014-ի տրանսֆերները

20:35, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
ՖԻՖԱ-ն ամփոփել է 2014-ի տրանսֆերները
     ՖԻՖԱ-ի տեղեկությունների համաձայն՝ 2014-ին կատարած տրանսֆերների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 4 մլրդ ԱՄՆ դոլար։
Համաշխարհային տրանսֆերների ընդհանուր քանակը աճել է 2,9 տոկոսով՝ համեմատած 2013-ի հետ և կազմել է 13090 տրանսֆեր։ Տրանսֆերների վրա ծախսված ողջ գումարը, իր հերթին, աճել է 2,1 տոկոսով՝ կազմելով 4,6 մլրդ ԱՄՆ դոլար։
Տրանսֆերային շուկայի ամենաակտիվ երկիրը ճանաչվել է Բրազիլիան՝ 646 մուտքային և 659 ելքային տրանսֆերով։
Անգլիան դարձել է ամենաշատ վաճառքներ իրականացրած երկիրը՝ 1,17 մլրդ դոլարով, իսկ Իսպանիան առաջատար է գնումների ընդհանուր թվով՝ 667 մլն դոլար։
2014-ին վաճառվող ֆուտբոլիստների միջին տարիքը կազմել է 25 տարի 6 ամիս։
Ընդհանուր առմամբ 2014-ին վաճառվել է 12718 ֆուտբոլիստ։
Կատարված գործարքների արդյունքում՝ ֆուտբոլային գործակալները վաստակել են 236 մլն դոլար։
5976 | 0
Facebook