Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է նախամարդու նոր տեսակ

21:18, կիրակի, 01 փետրվարի, 2015 թ.
Հայտնաբերվել է նախամարդու նոր տեսակ

Ճապոնական, թայվանական և ավստրալական մի քանի գիտնականներից բաղկացած հնագիտական խումբը հայտարարել է, որ բացահայտել է նախամարդու նոր տեսակ, որը բնակվել է Արևելյան Ասիայում 490-10 հազար տարի առաջ:

Այս եզրակացությունն անելիս նրանք հիմնվել են Փենհու կղզում ձկնորսական ցանցի մեջ հայտնված ծնոտի հետազոտության արդյունքում: Նախամարդու այս նոր տեսակն արդեն ստացել է «Փենոհի մարդ» անվանումը: Այն առանձնանում է ծնոտի բավականին մեծ չափերով, ինչը հատուկ է մարդու ավելի վաղ տեսակներին: «Մենք ենթադրում ենք, որ նրանց հնագույն նախնիները եկել են Աֆրիկայից կամ պատկանել են Ասիայի մարդկանց հնագույն պոպոլյացիային: Այն չի հանդիսանում ժամանակակից մարդու անմիջական նախնին»,- նշել է գիտնականներից մեկը:

10119 | 3
Facebook