Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը 2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային

17:30, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
ԱՄՆ-ը 2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային

Միացյալ Նահանգների կառավարությունը 2 միլիարդ ամերիկյան դոլարի չափով ֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան այսօր վարկային երաշխիքների դաշտում համագործակցության համատեղ հռչակագիր են ստորագրել, որի միջոցով էլ ԱՄՆ-ը Ուկրաինային 2 միլիարդ ամերիկյան դոլարի չափով վարկային երաշխիք է տրամադրելու: Այդ գումարը ուղղվելու է երկրի կառավարության կողմից արդեն սկսված բարեփոխումների լիակատար իրագործմանը, ինչպես նաև օգնելու է օտարերկրյա ներդնողներին իրենց կողմը գրավելու հարցում»,- հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարը:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի կառավարությունը հայտնել էր, որ 2 միլիարդ դոլար օգնության 1 միլիարդը Ուկրաինային տրամադրվելու է 2015թ. առաջին կեսին, իսկ գումարի մյուս մասը տարվա երկրորդ կեսին:

6701 | 1
Facebook