Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռադիացիան այլևս չի սպանի. հայտնագործվել է նոր դեղամիջոց ճառագայթահարման դեմ

21:10, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
Ռադիացիան այլևս չի սպանի. հայտնագործվել է նոր դեղամիջոց ճառագայթահարման դեմ

Տեխասի Առողջության կենտրոնի մասնագետները ճառագայթահարման դեղամիջոց ստանալու համար աշխատել են մի քանի տարի: Ավելի վաղ նրանք բացահայտել էին, որ ճառագայթահարումն ամենից շատ ախտահարում է ոսկրածուծն ու աղեստամոքսային համակարգը: Այժմ նրանք ստացել են DBIBB անունն ստացած դեղամիջոցը, որի փորձարկումները մկների վրա հիանալի արդյունքներ են տվել:
     Մկներին ենթարկել են 15,7 Գրեյ ճառագայթահարման, ինչը հավասար է ռադիացիայի չափաբաժնի և 45 անգամ ավելի է մարդուն թույլատրելի ճառագայթահարման չափաբաժնից: Ինչպես և սպասվում էր, բուժման կուրս չանցած 14 մկներից 12-ը սատկել է:

Մկների մյուս խմբին գիտնականները տվել են դեղամիջոց՝ ճառագայթահարումից 26 ժամ անց: 3 շաբաթ անց 14 մկներից 13-ը շարունակել է ապրել:

Երրորդ խմբին DBIBB-ով բուժման կուրս են հատկացրել ճառագայթահարումից 72 ժամ անց, և 15 կենդանուց սատկել է միայն մեկը:

Եթե փորձարկումները հետագայում էլ այսպիսի հաջող ընթացք ունենան, կարելի է DBIBB-ն արդեն կիրառել բժշկության մեջ, ընդ որում՝ ոչ միայն ռադիացիայից տուժածներին, այլև ուռուցքային հիվանդություններով տառապողներին և տիեզերական ճառագայթների ենթարկվող տիեզերագնացներին բուժելու համար:

7762 | 2
Facebook