Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրաձգության մեր հավաքականը կմասնակցի Մյունխենի միջազգային մրցաշարի

17:10, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
Հրաձգության մեր հավաքականը կմասնակցի Մյունխենի միջազգային մրցաշարի
     Հունվարի 28-ից 31-ը Հայաստանի հրաձգության հավաքական թիմի երկրոդական կազմը` մարզիկներ Սուսաննա Հովհաննիսյանը, Լիա Սահակյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Էլմիրա Կարապետյանը և հիմնական կազմից Քրիստիան ու Իրինա Լաուերները կմասնակցեն Մյունխենյան միջազգային մրցաշարի` Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 24-ից 31-ը Քուվեյթում ընթանում է հրաձգության 4-րդ միջազգային գրան պրին, որին Հայաստանը ներկայացնում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:
Երեկ Մարիամ Միայելյանը մասնակցել է 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցաշարին, որին մասնակցել է 11 երկրի 16 մարզուհի: Մարիամ Միքայելյանը խոցել է 408,7 միավոր և գրավել 3-րդ տեղը՝ 2 տասնորդականով զիջելով 2-րդ տեղը գրաված Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել է 408,9 միավոր: 1-ին տեղը գրավել է 411,5 միավոր խոցած ուզբեկ մարզուհի Մարգարիտա Օռլովան: 3-րդ տեղը գրաված մեր հայրենացուհի Մարիամ Միքայելյանի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Նորայր Առաքելյանն ու Զավեն Իգիթյանը հանդես կգան հունվարի 29-ին օդամղիչ ատրճանակ ձևում:
2156 | 0
Facebook