Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Freedom House»-ի տվյալներով Լեռնային Ղարաբաղն ավելի ազատ պետություն է, քան Ադրբեջանը

13:02, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
«Freedom House»-ի տվյալներով Լեռնային Ղարաբաղն ավելի ազատ պետություն է, քան Ադրբեջանը

«Freedom House»-ը հրապարակել է 2015թ. աշխարհի տարբեր երկրներում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատության հարցերը ամփոփող զեկույցը: Ինչպես նշվում է հեղինակավոր կազմակերպության պաշտոնական զեկույցում, ամբողջ աշխարհում գրանցվել է ազատության աճի որոշակի նվազում:

Կազմակերպության կազմած աղյուսակը երկրները բաժանել է երեք կատեգորիայի՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ: 195 երկրներ ներառող այդ ցուցակում 89 երկիր ճանաչվել է ազատ, 55-ը՝ մասամբ ազատ, իսկ 51-ը՝ ոչ ազատ:

Կազմակերպության կողմից կազմված աղյուսակում է հայտնվել նաև Հայաստանը, որը ընդրկվել է մասամբ ազատ պետությունների շարքում: Սակայն ուշագրավ է այն փաստը, որ ըստ այդ աղյուսակի Լեռնային Ղարաբաղն այս պահի դրությամբ ավելի ազատ պետություն է, քան Ադրբեջանը: 7 բալանոց համակարգում Լեռնային Ղարաբաղում քաղաքական և քաղաքացիական ազատությունների մակարդակը գրանցվել է 5, իսկ Ադրբեջանը ստացել է 6 միավոր: Բացի այդ՝ զեկույցը պատրաստող փորձագետները Ադրբեջանը դասել են նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ամենամեծ անկումը գրանցած երկրների շարքում:

5651 | 0
Facebook