Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր է ներկայացրել

14:05, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
ՌԴ կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր է ներկայացրել

Այսօր ՌԴ կառավարության պաշտոնակայքում հրապարակվել է կառավարության մշակած հակաճգնաժամային ծրագիրը: Ծրագրով մասնավորապես նախատեսվում է մի շարք ոլորտներում ֆինանսավորումը կրճատել 10 տոկոսով, հաղորդում է «Լենտա»-ն: Չեն կրճատվի պաշտպանության, գյուղատնտեսության ոլորտների և Ռուսաստանի միջազգային պարտավորվածությունների իրականացման համար նախատեսված ծախսերը: Կիրականացվեն նաև բոլոր սոցիալական պարտավորվածությունները:

Ընդհանուր առմամբ 3 տարվա կտրվածքով նախատեսվում է ամեն տարի բյուջետային ծախսերը կրճատել 5 տոկոսով:

4160 | 0
Facebook