Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ինը ընդունել է Ռուսաստանի հրավերը. դա կլինի նրա առաջին արտերկրյա այցելությունը որպես նախագահ

12:32, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
Կիմ Չեն Ինը ընդունել է Ռուսաստանի հրավերը. դա կլինի նրա առաջին արտերկրյա այցելությունը որպես նախագահ

Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ընդունել է իրենց ուղարկած հրավերը և պատրաստվում է այս տարվա մայիսին այցելել Ռուսաստան: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ իրենք Հյուսիային Կորեայի առաջնորդին Մոսկվա են հրավիրել մայիսի 9-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ընդհանուր առմամբ՝ այդ միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանից հրավեր են ստացել մոտ 20 երկրների առաջնորդներ:

Աղբյուրը նշում է նաև, որ 2011թ. երկրի առաջնորդ դառնալուց ի վեր սա Կիմ Չեն Ինի՝ այլ պետություն կատարած առաջին այցն է լինելու:

9068 | 0
Facebook