Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևմտյան Եվրոպայից հարյուրավոր կանայք համալրել են «ԻՊ» շարքերը

18:10, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
Արևմտյան Եվրոպայից հարյուրավոր կանայք համալրել են «ԻՊ» շարքերը

Արևմտյան Եվրոպայի երկրներից մոտ 550 կին մեկնել է Սիրիա և Իրաք՝ համալրելու համար «ԻՊ» շարքերը: Այս վիճակագրությունը ներկայացվել է համապատասխան հաշվետվության մեջ: Դրա հեղինակները խոստովանել են, որ իրենց ամենաշատը հուզում է այն հարցը, թե ինչու են այդ կանայք թողնում տունը, ապահով կյանքն ու մեկնում ահաբեկիչների կողմից գրավյալ տարածքներ՝ վտանգելով իրենց կյանքը:
     Նրանք նշել են, որ շատ դեպքերում կանայք իրենք էլ չեն պատկերացնում, թե ուր են գնում: Նրանց գրավում է արկածախնդրությունն ու ջիհադիստի կին դառնալու՝ ռոմանտիկ թվացող հեռանկարը: Սակայն հասնելով ԻՊ գրավյալ տարածքներ, նրանք հասկանում են իրավիճակի ողջ սարսափը, սակայն այլևս ետդարձի ճանապարհ չեն ունենում:

5026 | 3
Facebook