Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պետք է ստիպել Պուտինին հատուցել իր գործողությունների համար. Օբաման և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

10:48, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
Պետք է ստիպել Պուտինին հատուցել իր գործողությունների համար. Օբաման և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է «New Yorq Times»-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնական հայտարարությանը:

Աղբյուրը նշում է, որ երկու երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել Ուկրաինայի արևելքում աճող լարվածության վերաբերյալ՝ նշելով, որ այդ ամենին վերջ դնելու համար պետք է ստիպել Ռուսաստանին հատուցել անջատողականների աջակցելու և Մինսկի համաձայնագրի պայմանները չկատարելու համար:

Օբաման և Մերկելը հեռախոսազրույցի վերջում քննարկել են նաև Ուկրաինայի ֆինանսական իրավիճակը և եկել այն համաձայնության, որ միջազգային հանրությունը պետք է ֆինանսական հավելյալ օգնություն տրամադրի Ուկրաինային:

Հիշեցենք, որ վաղը՝ հունվարի 29-ին, ԵՄ-ը պատրատվում է վերանայել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու խնդիրը:

6344 | 3
Facebook