Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մինվոդիում տեղի ունեցածը բացարձակապես կապված չէ Գյումրիի ողբերգության հետ. «Ժամանակ»

09:41, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
Մինվոդիում տեղի ունեցածը բացարձակապես կապված չէ Գյումրիի ողբերգության հետ. «Ժամանակ»

Ոմանք փորձում են Մինվոդիում տեղի ունեցած դեպքը կապել Գյումրիի ողբերգության հետ, սակայն դրանք բացարձակապես կապված չեն իրար հետ: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի տարածքային մասնաճյուղի ղեկավար Գեորգի Սաֆարովը:
     «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, և այստեղ մենք կողք կողքի ռուսների հետ ապրում ենք: Ինչ վերաբերում է այդ դեպքին, ապա դա պարզապես հարբած մարդկանց ծեծկռտուք է եղել, որն սկսվել է սրճարանում և նման ավարտ է ունեցել:
     Ազգային հարց այստեղ չկա: Ո՛չ մեր նահանգապետը, ո՛չ իրավապահները հարցը նման կերպ չեն դնում»,- ասաց Սաֆարովը:
     Մանրամասները` այսօրվա համարում:

5129 | 0
Facebook