Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արիզոնայում երեխա է ծնվել առանց ակնագնդերի

19:15, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Արիզոնայում երեխա է ծնվել առանց ակնագնդերի

ԱՄՆ Արիզոնա նահանգում երեք ամիս առաջ Քելլի Լոպեզ անունով կինը լույս աշխարհ է բերել տղա երեխայի, ում մոտ բացակայել են ակնագնդերը:

Ինչպես գրում է «USA Today»-ը, ծննդաբերությունից հետո կինը անգամ չի էլ պատկերացրել, որ իր փոքրիկը չի կարողանալու ժամեր անց տեսնել իրեն: Սակայն որոշ ժամանակ սպասելով և տեսնելով, որ փոքրիկ Ռիչին այդպես էլ չի բացում իր աչքերը, բժիշկները 13-րդ օրը տղային մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա են արել, որի արդյունքները շոկի մեջ են գցել ողջ ընտանիքին: Պարզվել է, որ տղայի փակ կոպերի տակ բացակայում են ակնագնդերը:

Բժիշկները սակայն հույս են ներշնչել փոքիկի ծնողներին, որ նա կարող է երբևիցե տեսնել, քանի որ նրա մոտ չի բացակայել տեսողական նյարդը: Այժմ բժիշկները երեխայի աչքերում ընդլայնիչներ են տեղադրել՝ հետագայում աչքի պրոթեզավորում կատարելու նպատակով:

Երեխայի մայրը պատմել է, որ ինքը չի կարողանում պատկերցնել, թե ինչից կարող էին նման խնդիրներ առաջանալ իր փոքրիկի մոտ, քանի որ նա բավական նորմալ հղիություն է տարել և գանգատներ երբևիցե չի ունեցել: Նա նաև նշել է, որ իրենք երեխային այժմ ընգրկել են կույր փոքրիկների համար նախատեսված ծրագրերում և վերջինի համար պաշտպանիչ ակնոցներ գնել:

«Այնուամենայնիվ, ես չեմ կորցնում իմ հույսը, որ իմ փոքրիկը կարող է եբրևիցե տեսնել»,- նշել է Քելլին:

10806 | 0
Facebook