Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քրդերը տոնում են իսլամիստների դեմ տարած հաղթանակը

15:45, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Քրդերը տոնում են իսլամիստների դեմ տարած հաղթանակը

Ավելի քան 4 ամիս տևած դաժան պայքարի արդյունքում քուրդ զինյալներին հաջողվել է ԻՊ զինյալներին դուրս մղել ռազմավարական նշանակություն ունեցող Քոբանի քաղաքից: Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, քրդերին և հակաիսլամիստական կոալիցիային հաջողվել է իրենց հսկողության տակ վերցնել Քոբանիի ավելի քան 90 տոկոսը:

Իրենց հաղթանակը տոնելու համար Քոբանիի կենտրոնական հատվածում քուրդ զինյալները մեծաքանակ երթ են կազմակերպել և բարձրացրել իրենց դրոշը՝ դրանով փոխարինելով ԻՊ զինյալների կողմից տեղադրված սև գույն ունեցող դրոշը:

Նշենք, որ թուրք-սիրիական սահամանին գտնվող այդ քաղաքի համար մղվող 4 ամիս տևած պայքարի արդյունքում ավելի քան 1800 մարդ է զոհվել:

7617 | 0
Facebook