Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կասըվի ապարատները տալու ենք պատկան մարմինների գլխին». ձեռներեց

15:25, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
«Կասըվի ապարատները տալու ենք պատկան մարմինների գլխին». ձեռներեց
     «Եթե «Շրջանառության հարկի մասին» օրենքը չկասեցնեն, փետրվարի 1-ից համընդհանուր գործադուլ ենք անելու: Տոնավաճառների, առևտրի կենտրոնների, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն ամսի 1-ից չեն աշխատելու, չեն բացելու խանութները, մեր թղթաբանությունը բերելու ենք ու շպրտենք պատկան մարմինների դեմքին, կասըվի ապարատները տալու ենք պատկան մարմինների գլխին»,- հայտարարեց կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող ձեռներեց Արտակ Խաչատրյանը: Առևտրականների շահերը պաշտպանող Սամսոն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ վաղը տոն է` ոչ աշխատանքային օր, ուստի հաջորդ հավաքը կկազմակերպվի հինգշաբթի:
3112 | 6
Facebook