Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աղը վերածրագրավորում է ուղեղի աշխատանքն ու դառնում հիպերտոնիայի պատճառ

20:18, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Աղը վերածրագրավորում է ուղեղի աշխատանքն ու դառնում հիպերտոնիայի պատճառ

Գիտնականները վաղուց են նկատել, որ աղը մի շարք առողջական խնդիրների պատճառ է դառնում, այդ թվում՝ արյան բարձր ճնշման: Եվ ահա վերջերս բացահայտվել է, թե ինչ կերպ է դա տեղի ունենում: Մագկիլի համալսարանի մասնագետները պարզել են, որ աղը բառացիորեն վերածրագրավորում է ուղեղը և թույլ չի տալիս, որ այն ճիշտ կարգավորի արյան ճնշումը:

Գիտնականները փորձարկումներ են արել մկների վրա, որոնց մի որոշ ժամանակ տվել են աղով հագեցած սնունդ: Ուսումնասիրությունները պարզել են, որ դրանից հետո մկների ուղեղում փոխվում է քիմիական բաղադրությունը, իսկ գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է արյան ճնշման կարգավորման համար, աստիճանաբար դադարում է գործել: Բացի այդ, օրգանիզմում ավելանում է վազոպրեսին հորմոնը, որը պատասխանատու է աղաջրային հավասարակշռությունը կանոնավորելու համար: Այն արտադրվում է նեյրոնների կողմից և նեղացնում է արյունատար անոթների պատերը՝ դժվարացնելով արյան շրջանառությունը օրգանիզմով և բարձրացնելով զարկերակային ճնշումը:

Գիտնականները վստահեցրել են, որ նույն բանն է տեղի ունենում նաև չափից շատ աղ օգտագործող մարդկանց օրգանիզմում և խորհուրդ են տաիս սահմանափակել աղի կիրառումը:

7318 | 0
Facebook