Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում այս գիշեր բախումները շարունակվել են. զոհերի և վիրավորների թիվն աճում է

14:30, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Ուկրաինայում այս գիշեր բախումները շարունակվել են. զոհերի և վիրավորների թիվն աճում է

Ուկրաինայի արևելյան հատվածում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան կրկին բախումներ են եղել:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Ուկրաինայի Զինված ուժերի մամլո ծառայության քարտուղար Վլադիսլավ Սելեզնյովը հայտնել է, որ սաստիկ բախումներ են տեղի ունեցել Դոնեցկի հյուսիսարևելյան հատվածում գտնվող և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Դեբալցեվո փոքր քաղաքի շրջակայքում: Այդ բախումների արդյունքում ուկրաինացի 9 զինծառայող մահացել է, իսկ 29-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Նշենք, որ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայում գտնվող ռուսական զորքի թիվը հասել է արդեն 12 հազարի:

6028 | 0
Facebook