Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարության ներկայացուցչի պատասխանը չգոհացրեց առևտրականներին

14:20, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Կառավարության ներկայացուցչի պատասխանը չգոհացրեց առևտրականներին
     Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման եկավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ա. Ղազարյանը: Նա ասաց, որ վարչապետը շենքում չէ, աշխատանքային հանդիպման է:
     Դիմելով նրան` հավաքվածները հարցրին. «Վարչապետը կստեղծի՞ հնարավորություն հանդիպելու մեր հետ»: «Վարչապետն ինքն է որոշումները կայացնում ու եթե որոշում կայացնի հանդիպելու, ես ձեզ կտեղեկացնեմ»,- ասաց Ղազարյանը:
     Լսելով կառավարության ներկայացուցչի պատասխանը` առևտրականները հայտարարեցին. «Որևէ հստակ պատասխան չստացանք, չգոհացանք, հետևաբար շարունակում ենք մնալ առանց ինֆորմացիայի, անպատասխան վիճակում, ինչը նշանակում է` ակցիան շարունակվելու է»:
2886 | 0
Facebook