Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի «աղբային» վարկանիշը` նոր հարված Կրեմլի համար. «Financial Times»

18:10, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Ռուսաստանի «աղբային» վարկանիշը` նոր հարված Կրեմլի համար. «Financial Times»

Երեկ միջազգային վարկանշային «Standard&Poor's» («S&P») կազմակերպությունը նվազեցրել է Ռուսաստանի վարկունակության մակարդակը` հավասարեցնելով այն սպեկուլյատիվ աստիճանի, ինչն այլ կերպ որակվում է իբրև «աղբային» վարկանիշ:

«The Financial times»-ը այդ կապակցությամբ գրել է. «Միջազգային վարկանշային կազմակերպության որոշումը հերթական հարվածը դարձավ Մոսկվայի համար, որն արդեն իսկ բախվել է նավթի գնի անկման, ռուբլու փոխարժքի կտրուկ տատանումների և արևմտյան պատժամիջոցների հետ»: Գործակալությունը նկատում է, որ ՌԴ վարկունակության մակարդակը «աղբային» վարկանիշի հասցնելը համընկել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման հետ, ինչը նոր պատժամիջոցների կիրառման սպառնալիք է:

Մեջբերելով լոնդոնյան Aberdeen Asset Management ընկերության փորձագետ Վիկտոր Ձաբոյի խոսքերը, պարբերականը նշում է, որ Ռուսաստանի դիրքերը կարող են ավելի թուլանալ, եթե Մոսկվան ստիպված լինի օգնել միջազգային բանկերին և ներդրողներին, անվճարողունակ ընկերություններին: Վերլուծաբանի խոսքերով` «ՌԴ տնտեսական աճի մոդելը խաթարված է»:

Նշենք, որ 2015թ. հունվարի 9-ին ՌԴ վարկունակության մակարդակը նվազեցվել է «Fitch», իսկ հունվարի 16-ին` «Moody's» վարկանշային կազմակերպությունների կողմից:

7496 | 0
Facebook