Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքում ձնաբքի պատճառով դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

13:23, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Նյու Յորքում ձնաբքի պատճառով դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Նյու Յորքի իշխանությունները եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված անվտանգության մի շարք միջոցառումներ են ձեռնարկել:

Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, Նյու Յորքում տեղական ժամանակով 23.00-ին արդեն ամբողջությամբ դադարեցվել է ավտոբուսների, գնացքների և մետրոյի երթևեկությունը, քանի որ տեղացած ձյունը քաղաքի որոշ հատվածներում հասել է մինչև 90 սմ:

Բացի այդ՝ արտակարգ դրություն է հայտարարվել նաև Նյու Յորք, Նյու Ջերսի, Կոնեկտիկուտ և Մասաչուսեթս նահանգներում:

Աղբյուրը նշում է նաև, որ այդ ձնաբքի պատճառով տուժում է մոտ 60 միլիոն մար, 6500 թռիչք հետաձգվել է, իսկ Նյու Յորքի դպրոցներն ու աշխատավայրերն այսօր չեն գործում: Այդ ամենից զատ՝ անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել նաև քաղաքի խանութներում, որոնք կիսադատարկ են մնացել, իսկ բնակիչները որևէ բան գնելու համար ստիպված են մի քանի ժամ հերթում սպասել:

6673 | 0
Facebook