Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատրա՞ստ ենք խորտակիչ հարված հասցնել հակառակորդին. լրագրողների հարցը` Սեյրան Օհանյանին

12:03, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Պատրա՞ստ ենք խորտակիչ հարված հասցնել հակառակորդին. լրագրողների հարցը` Սեյրան Օհանյանին
     «Ադրբեջանի գործելաոճը հետապնդում է մեկ նպատակ` աննախադեպ լարվածություն ստեղծել ՀՀ և ԼՂՀ սահմաններին` պարտադրելով քաղաքական զիջումների: Արբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը` սերմանելով ատելություն հայերի նկատմամբ: 2014-ին, ինչպես նաև 2015-ի հունվարին հակառակորդը իրականացրել ու իրականացնում է դիվերսիոն-հետախուզական գործողություններ»,- 2014-ի արդյունքներն ամփոփելու ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
     Լրագրողների հարցին` ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ նախագահի երեկվա ելույթի սրությունը, պատրա՞ստ ենք խորտակիչ հարված հասցնել հակառակորդին, նախարարը պատասխանեց. «94-ին ստորագրեցինք հրադադարի պահպանման պայմանագիր ու վերջին տարիներին հակառակորդն անընդհատ փորձում է լարել իրավիճակը: Մենք կամ պետք է պահպանենք հրադադարի պայմանագիրը կամ միջոցներ ձեռնարկենք նրան պարտադրելու խաղաղության: Եթե չի հասկանում, որ պետք է պահպանի հրադադարը, ապա ցանկացած ոտնձգության պետք է պատասխան տա, իսկ եթե սրվածությունը շարունակական է, պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք. ունենք այդ հնարավորությունները»:
3765 | 1
Facebook