Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտին. Ուկրաինայում տիրող իրավիճակի պատասխանատուները Կիևի իշխանություններն են

11:05, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Պուտին. Ուկրաինայում տիրող իրավիճակի պատասխանատուները Կիևի իշխանություններն են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին հայտնել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի հիմնական պատճառը Կիևի՝ արևելյան հատվածների բնակիչների վրա գործադրվող ճնշումներն են:

«Հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահն ընգծել է Կիևի և Ուկրաինայի արևելյան հատվածում գտնվող Դոնեցկ և Լուգանսկ շրջանների միջև քաղաքական բանակցությունների կարգավորման անհրաժեշտությունը: Ըստ ՌԴ նախագահի՝ միայն այդ միջոցով է հնարավոր Ուկրաինայում վերջ դնել արյունահեղություններին և կարգավորել երկրի ներսում ստեղծված իրավիճակը»,- հաղորդվում է Կրեմլի պաշտոնական հայտարարության մեջ:

6101 | 2
Facebook