Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՕՊԵԿ. նավթի գինը կարող է հասնել մինչև 200 ամերիկյան դոլարի

10:26, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
ՕՊԵԿ. նավթի գինը կարող է հասնել մինչև 200 ամերիկյան դոլարի

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլահ ալ-Բադրին հայտարարել է, որ համաշխարհային շուկայում նավթի գների աճ է սպասվում: Ինչպես հաղորդում է «Բլումբերգ»-ը, ալ-Բադրիի կանխատեսումների համաձայն՝ նավթի գները կարող են հասնել մինչև 200 ամերիկյան դոլարի մեկ բարելի համար: Սակայն նա նշել է, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ նավթահումքի պակասի կամ ներդրումների կրճատման պայմաններում:
     Աղբյուրը նշում է, որ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի վերոհիշյալ հայտարարություններին զուգընթաց՝ շուկայում արդեն նավթի գների աճ է գրանցվել: Մասնավորապես, այսօր՝ հունվարի 27-ի առավոտյան, «Բրենթ» մակնշման նավթի գինը բարձրացել է 0.20 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.27 ամերիկյան դոլարի, իսկ «WTI» մակնշման նավթի գինը աճել է 0.31 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 45.29 դոլարի:

7124 | 0
Facebook