Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պերմյակովի ինքնասպանության մասին լուրը հերքվել է

19:51, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Պերմյակովի ինքնասպանության մասին լուրը հերքվել է
     Ժամը 18-ի սահմաններում, Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ Վալերի Պերմյակովն ինքնասպանություն է գործել:
     Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվականի հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը նշեց, որ նման տեղեկատվության չեն տիրապետում, սակայն հանձնարարել են պատասխանատուներին համապատասխան ճշտումներ իրականացնել:
     Ավելի ուշ՝ Սոնա Տռուզյանը «Ազդարար»-ի հետ հեռախոսազրույցում շեշտեց, որ Քննչական կոմիտեն պաշտոնապես հերքում է Վալերի Պերմյակովի մահվան լուրը:
11883 | 4
Facebook