Աշխարհի ամենաթանկ պիցցան 8000 դոլար արժողությամբ Luis XIII անվանմամբ Իսպանիայում պատրաստվող պիցցան է: Այն պատրաստելու համար օգտագործվում է Մյուրեյ գետից բերված վարդագույն աղ, գոմեշի մոցարելլա պանիր, 100 տարվա հնեցման Louis XIII կոնյակ, որտեղից էլ ծնվել է պիցցայի անունը, 3 տեսակի ձկնկիթ, ծովային խոշոր խեցգետին: Բժիշկ-դիետոլոգները նշում են, որ ուտեստը չի գիրացնում, ունի առողջարար հատկություն` օգնում է անքնության ու պոտենցիայի հետ կապված խնդիրների դեպքում: