Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գիտեմ, թե ինչու այս գործն այսպիսի ընթացք ստացավ. Վարդան Պետրոսյան

17:10, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Գիտեմ, թե ինչու այս գործն այսպիսի ընթացք ստացավ. Վարդան Պետրոսյան
     Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով ամբողջ դատավարությունը: Վարդան Պետրոսյանը հանդես եկավ վերջին խոսքով:
«Այս դատավարության ընթացքում ինձ երկու բան է զարմացրել` չեմ հավատացել, որ կարելի է մարդուն կիսամեռ վիճակում պատգարակով բերել կալանավայր, և երկրորդ` չեմ հավատացել, որ կարող է պատահի դատական վերջին նիստի ժամանակ հնչած սարսափելի ստի մեջ ներքաշեն Նաիրա Հայրապետյանին` զոհված երեխաների մորը: Մնացած ամեն ինչին արդեն հավատում եմ, ցավում եմ, որ Դուք ներքաշվեցիք այդ դաժան ստի մեջ, որովհետև Ձեր խոսքն էր հավաստի ու շատ դեպքերում լռել եմ Ձեր ներկայությունը հարգելով: Հանկարծ չկարծեք, թե ուզում եմ բարի վերաբերմունք կորզել սրանով»,- նշեց Վարդան Պետրոսյանը: Գալով վերջին խոսքին` նա ամփոփեց.
«Իտալական մի ֆիլմ կա, որտեղ հերոսն ասում է` ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ… գիտեմ նաև, թե ինչու այս գործն այսպիսի ընթացք ստացավ: Ես իմ ռեպլիկն այսքանով ավարտում եմ, մնացածը թող որոշի դատարանը»,- ամփոփեց նա:
Նշենք, որ դատարանն իր վերջնական վճիռը կկայացնի հունվարի 29-ին` ժամը 17:00-ին:
Տեսանյութը` «ՍիվիլՆեթ»-ի
6573 | 2
Facebook